
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ շուտով կվերադառնա ֆուտբոլ:
«Ես կվերադառնամ։ Դեռ չգիտեմ՝ որտեղ և ինչպես, բայց կվերադառնամ։ Ես դավադրության զոհ եմ դարձել, որին խառնված են ՖԻՖԱ-ի և Շվեյցարիայի դատախազության մարդիկ։ Բայց ես չեմ ասում, որ դա դավադրություն է շվեյցարական իշխանությունների կողմից»,-Պլատինիի խոսքերը փոխանցում է FranceFooball-ը:
Հիշեցնենք, որ Պլատինին մինչև հոկտեմբերի 7-ը հեռացվել էր ֆուտբոլից կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Վերջերս ֆրանսիացուն ազատ են արձակել կալանքից։