Վալերիյ Օսիպյանի հրամանով մի խումբ ոստիկաններ մեկնել են Ռուսաստան, որտեղ հայտնաբերել ու Հայաստան են տեղափոխել 18 տարի առաջ Երևանում հրազենի գործադրմամբ ոսկերչին և Վանո Սիրադեղյանի ոստիկան ազգականին սպանողին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վալերիյ Օսիպյանի հրամանով մի խումբ ոստիկաններ մեկնել են Ռուսաստան, որտեղ հայտնաբերել ու Հայաստան են տեղափոխել 18 տարի առաջ Երևանում հրազենի գործադրմամբ ոսկերչին և Վանո Սիրադեղյանի ոստիկան ազգականին սպանողին. shamshyan.com

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունն ակտիվ աշխատանքներ է տանում ոչ միայն կատարված հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման ուղղությամբ, այլ նաև նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ։

Այն, որ վերջին տարիներին նմանատիպ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, դա փաստ է, ինչի մասին բազմիցս ֆոտոռեպորտաժ-տեսանյութերով ներկայացվել է նաև SHAMSHYAN.com-ում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում 2001 թվականի հոկտեմբերի 7-ից հետախուզման մեջ գտնվող Արմավիրի մարզի բնակիչ՝ 48-ամյա Գեղամ Մաչանյանը։ Ոստիկանները, համոզված լինելով, որ օպերատիվ տվյալները հավաստի են, կապի մեջ են մտնում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, ու ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով քրեական հետախուզության գլխավոր վարչության մի քանի աշխատակիցներ գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն։ Արդեն այնտեղ ՌԴ իրենց գործընկերների հետ Մոսկվա քաղաքում հայտնաբերում են Գ. Մաչանյանին, ում էլ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կեսգիշերն անց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխում են Հայաստան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մաչանյանը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ուղեկցությամբ Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնաշղթայված քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց Արամավիր մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատարանը պետք է վերահաստատի նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի որոշումը։

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ կետերի, 222 հոդվածի 1-ին մասի և 317 հոդվածի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում թիվ 75 երթուղու ցուցանակով «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են կանգառում կանգնած Անդրանիկ Քալաշյանին, և վերջինս, առանց որևէ բան կասկածելու, նստել է երթուղային տաքսին։

Ավտոմեքենայի շարժվելուց մի քանի րոպե հետո Գ. Մաչանյանը և նրա հանցակից ընկեր Աշոտ Զատիկյանը ավտոմեքենայի մեջ հարձակվում են Ա. Քալաշյանի վրա, վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով և հրազենների, ատրճանակների գործադրմամբ սպառնալիքի տակ հափշտակում են նրա մոտ եղած ոսկյա զարդերով պայուսակը։ Արցախի պողոտայում ծառայություն կատարելիս են լինում այն ժամանակվա Երևանի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության աշխատակիցներ Արմեն Բարսեղյանը և Գուրգեն Գեջագյոզյանը, ովքեր նկատում են, որ ավտոմեքենայում քաշքշուկ է տեղի ունենում և վերջիններս փորձում են կանգնեցնել «Ռաֆ» ավտոմեքենան։

Արցախի պողոտայի 59 շենքի դիմաց իրենց ամրակցված Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենայով վազանց կատարելով՝ փակում են ճանապարհը և ստիպողաբար կանգնեցնում են ավտոմքենան։ Այդ ժամանակ մոտենում են նրանց՝ վարորդից փաստաթղթեր պահանջելու, որի ժամանակ Ա. Քալաշյանը, տեսնելով, որ ավտոմեքենայից իջել են նաև իրեն ծեծի ենթարկողները, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ինքն էլ է իջնում ավտոմեքենայից և փորձում է հանցագործներից հետ վերցնել իրենից հափշտակված ոսկյա զարդերով պայուսակը։ Ստեղծվում է քաշքշուկ և այդ ընթացքում Ա. Զատիկյանն ու Գ. Մաչանյանը ապօրինաբար ձեռք բերված և իրենց կողմից կրվող հրազեն հանդիսացող ատրճանակներից կրակոցներ են արձակում, ինչի հետևանքով սպանվում է Ա. Քալաշյանը և պետավտոտեսուչ Ա. Բարսեղյանը։

Այնուհետև հափշտակված ոսկյա զարդերով դիմում են փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության փաստով այն ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության Էրեբունու ներքին գործերի բաժնում հարուցվում է քրեական գործ և Երևան քաղաքի դատախազության քննիչ Վ. Մուրադյանի որոշմամբ Գ. Մաչանյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված պետավտոտեսուչը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աղջկա ամուսնու եղբայրն էր։

Հանցագործները նախօրոք տեղեկացված են եղել, որ «Հայաստան» հանրախանութում ոսկյա զարդերի առևտրով զբաղվող Նոր Արեշ 14 փողոցի բնակիչ Անդրանիկ Քալաշյանն ամեն օր առանձնապես խոշոր չափերի հասնող ոսկյա զարդերը հանրախանութից տեղափոխում էր տուն և ավազակային հարձակում կատարելու միջոցով նախապես համաձայնության էին եկել և հոկտեմբերի 7-ին կատարել էին հանցանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com