Ինչպես արդեն հաղորդել էր armrus.info-ն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շքեղ առանձնատուն է կառուցում: Տունը, ըստ տեղաբնակների, պատկանում է Գալուստ Սահակյանին, գտնվում է Աջափնյակ վարչական կենտրոնում, «Սասուն» ռեստորանի հարևանությամբ:
ArmRus.info-ի թղթակիցը կարողացել է լուսանկարել ԱԺ նախագահի առանձնատունը, որտեղ, ինչպես երևում է դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները:
Հատկանշական է, որ կառույցի ճակատային մասը զարդարում է Տիգրան Մեծի պատկերը: Հավանաբար դրանով շեշտվում է շենքի տերերի վեհությունը, կամ հուշում է, թե ով է այդ տարածքի արքան: