
Ամուլսարի թեմայով այսօրվա «լայվի» ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց՝ ակնարկելով, որ այլ հանքերում Ամուլսարի համեմատ շատ ավելի լուրջ բնապահպանական խնդիրներ կան:
«Եթե մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, հարց է առաջանում, բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ:
Այստեղ ծագում է հաջորդ հարցը, բա եթե այդպես է, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի: Արդյոք դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին և որևէ խնդիր չեն առաջացնում և արդյոք դրանք գործում են ըստ էն բնապահպանական ստանդարտների, որոնք Հայաստանում գոյություն ուն՞են»:
Վարչապետն ինքն իրեն ուղղված այս հռետորական հարցերն անպատասխան թողեց, ավելին, ինքն էլ եզրահանգեց, որ սա միջազգային հանրության մոտ կարող է թողնել Ամուլսարի հանդեպ խտրական վերաբերմունքի տպավորություն»: