Ուշադիր եղեք․ երեխան կարող է կուլ տալ շշերի վրա փակցված դրոշմապիտակը
Advertisement 1000 x 90

Ուշադիր եղեք․ երեխան կարող է կուլ տալ շշերի վրա փակցված դրոշմապիտակը

Վերջերս հաճախ ենք լսում, որ երեխաները կուլ են տալիս հյութերի, հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակները՝ հայտնվելով խեղդվելու վտանգի առաջ։

Հարցին անդրադարձել էր նաև Panorama.am-ը՝ նշելով, որ մանկական սննդի ու ջրի շշերի վրա փակցված դրոշմապիտակներն իսկական չարիք են դարձել և ընդ որում՝ դրոշամապիտակների ու շշերի վրա որևէ գրություն չկա՝ դրանք երեխային չտալու մասին:

Ծնողներին վերաբերող ֆեյսբուքյան մի խմբում մի մայրիկ հայտնում է, որ իր 7 ամսական բալիկը կուլ է տվել դրոշմապիտակը, խեղդվող երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անզգայացումից հետո կարողացել են օրգանիզմից հեռացնել չարաբաստիկ պիտակը: Այս գրառում-զգուշացման տակ արված մեկնաբանություններից կարելի է դատել, որ երեխաների շրջանում նման դեպքերը բազմաթիվ են ու շատ մայրիկներ արդեն անցել են այդ փորձության միջով:

Բոլորին հորդորում ենք զգույշ լինել և շիշը երեխային տալուց առաջ համոզվել, որ դրոշմապիտակը հեռացված է:

sotskiy.am