««Սանիթեք»-ի թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են». Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

««Սանիթեք»-ի թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ ունենալն ինչով է կարևոր:

Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը):

Հիմա հակառակ պրոցեսն է գնում. համայնքը վերադարձնում է իր լիազորությունները և վերահսկողությունը հանրային ծառայությունների ոլորտի նկատմամբ, մասնավորի հարուցած ճգնաժամային պայմաններում հրատապ ռեժիմով ստեղծում է մի ծավալուն համակարգ՝ իր գույքով ու այլ ռեսուրսներով հանդերձ: Այս պահին արդեն քաղաքն ունի 34 մեծ աղբատար մեքենա, մոտակա շաբաթներին կլինեն ևս 20-ը՝ ավելի փոքր, 4400 աղբաման (որից 2200-ը Երևանում կլինեն մոտակա օրերին) մրցույթի է դրված մոտ նույնքանը, ընդ որում, շուրջ 1000-ը՝ մետաղական:

Ձեռք է բերվել և բերվում սանմաքրման ու ձնամաքրման համար անհրաժեշտ գույք՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներ՝ ջրցաններ, ձյուն ու ավազ ցանող, փոշեկուլ մեքենաներ: Ընդ որում, այս գույքը ձեռք է բերվել ո՛չ բարեգործության, ո՛չ միջազգային վարկի, այլ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ: Բացառությամբ, ի դեպ, մեկ աղբատարի (Շնորհակալություն Չինաստանի կառավարությանը նվերի համար):

Համապատասխանաբար հիմնարկը համալրվում է մի քանի հարյուրի հասնող աշխատակիցներով՝ ապահովելով նրանց արժանապատիվ աշխատանքով ու կայուն եկամտով:

Քաղաքային իշխանությունն ստանձնում է պատասխանատվություն ու ստեղծում է աշխատող համակարգեր, որոնք սկսել են արդյունք ցույց տալ արդեն այսօր և արմատ կգցեն հետագա տարիների ու վարչակազմերի համար: Իսկ Սանիթեքի թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան»:



Նման նյութեր