Արա Գալոյանի հրապարակումը.
«Ամենատխուր վիճակագրությունը
Մեր երկրում կա 8 մանկատուն 6 պետական, 2 ոչ պետական։ Նրանց բյուջեն 2018թ կազմել է 2 մլրդ 665 մլն 765 հազար դրամ։ Գումարի 70․5 %-ը հատկացրել է պետբյուջեն, նվիրատվությունները չնչին են՝ 0․5 % (մնացածը ստացվել է այլ աղբյուրներից)։
2018թ տարեվերջին մանկատներում կար 784 երեխա (360-ը աղջիկ)։
Վիճակագրությունը նաև մանրամասն հրապարակում է մանկատների հիվանդ ու հաշմանդամ երեխաների քանակը, բայց ամենատխուր փաստը մեր կես տոկոսանոց նվիրատվություններն են»։