Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ Տեխասի համալսարանի մասնագետները պարզ միջոց են առաջարկել՝ վեց ժամում նիհարելու համար՝ առանց դիետա եւ մարզումներ օգտագործելու։ Ավելի քան 7000 կամավորի ներգրավմամբ հետազոտություն կատարելով, նրանք պարզել են մի քանի ուշագրավ դրվագներ, մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, որոնք եւ ներկայացնում է МедикФорум-ը։
Այսպես, առանց դիետայի եւ մարզումների նիհարելու եւ ավելորդ քաշի հետ խնդիրներ չունենալու համար հարկավոր է, որ մարդը ոտքի վրա անցկացնի օրական վեց ժամ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ապրելակերպի բերումով կամ աշխատանքի թելադրանքով օրական ոտքի վրա են վեց ժամ, առհասարակ համարվում են ավելի բարեկազմ 32 տոկոսով եւ հասնում են քաշի նվազեցման 59 տոկոսով ավելի արդյունավետ, քան նրանք, որոնք համարվում են նստակյաց կյանք վարողներ։ Հենց նման ապրելակերպն է, որ պաշտպանում է մարդկանց, ըստ մասնագետների, դիաբետից։