Երգիչ Ավրաամ Ռուսոն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանում ներկայացրեց իր՝ «Здоровье Оболочки Души» գիրքը: Այն բժշկության թեմայով է, ներկայացնում է երգչի հետազոտությունները՝ ելնելով, ինչպես անձնական փորձից, այնպես էլ՝ բազմաթիվ ուսումնասիրություններից, որոնք Ռուսոն կատարել է վերջին տասը տարիների ընթացքում, երբ սկսել է հետաքրքրվել բժշկությամբ եւ ձեռնամուխ եղել գրքի ստեղծմանը:
Մինչ շատերը զարմացան այն տեղեկությունից, որ ռուսական շոու-բիզնեսի հանրահայտ երգիչը գիրք է թողարկել, շտապենք նշել, որ «Здоровье Оболочки Души»-ն երգչի առաջին գիրքը չէ: Նախորդ տարի Ռուսոն ներկայացրել էր «В Поисках Истины» գիրքը, որը հոգեւոր թեմայով էր:
Երգչի երկու գրքերն էլ ոչ կոմերցիոն են: Ինչպես ինքն է նշում՝ այն, ինչ կյանքից վերցրել է անվճար, անվճար էլ կիսում է բոլորի հետ:
«Այս երկու գրքերը սկսել եմ գրել մոտ տասը տարի առաջ: Առաջինը հոգեւոր գիրք է: Լիբանանում հոգեւոր կյանքով էի ապրում. այդ տարիներից հավաքված կյանքիս փորձը ցանկացա կուտակել մեկ գրքի մեջ: Որոշ բաներ հայրերենով էի գրել, որոշները՝ անգլերենով, կային բաներ, որոնք թարգմանել էի… Դժբախտաբար, 21-րդ դարում մարդ արարածն իր հոգու մասին մոռացել է, միայն շոշափելին է նրան անհրաժեշտ… Երբ խոսում ես Աստծո մասին, ցավոք, շատերն ասում են՝ «Ո՞ւր է այն Աստվածը, որի մասին խոսում ես»: Դրա համար ցանկություն ունեցա ցույց տալու, որ կյանքն այդպիսին չէ: Գաղափարներս հավաքեցի մեկտեղ եւ գրեցի «Ճշմարտության որոնումներ» գիրքը: Եթե մենք չիմանանք ճշմարտությունը, մեր կյանքը փուչ կլինի»,- համոզված է նա:
Ամբողջությամբ՝ style.news.am