Կրակոցներ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի տարածքում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի տարածքում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և ավտոմեքենայով հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի և բաժնի պեռտի ծառայության գծով տեղակալ Աշոտ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ և մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչներ՝ ավագ հետաքննիչ Վահե Սահակյանի գլխավորությամբ, ոստիկանների մյուս խումբը ՝ Վ. Աղգաշյանի և Ա. Տեր-Մարգարյանի գլխավորությամբ, պարզել, են, թե կրակելուց հետո ուր է ճողոպրել «հերոսը»:

Ոստիկանները նրան, ով կրակոցներ արձակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից, հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:

Փաստի առթիվ հետաքննիչ Վ. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեություններով՝ Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը, իսկ նրա հարազատները, ովքեր գոնե կանխեին և թույլ չտային, որպեսզի նա նման գործողություններ կատարի, ոստիկաններին մեղադրում էին, ասելով. «Տղայա, կրակել ա, դրա համար բա մարդուն կտանեն քաղմաս»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com