Մոսկվայում, «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, ուր կազմակերպվում են մոսկովյան ամենահայտնի և էլիտար հարսանիքները, գերշքեղ հարսանիք է տեղի ունեցել: Արտեմի և Անիի հարսանիքը:
Սրահի դեկորացիայի և զարդարանքի համար օգտագործվել են միլիոնավոր ծաղիկներ և արդյունքում ստեղծվել է իրական դրախտային միջավայր:
Հարսի զգեստը ստեղծվել է հատուկ, անհատական պատվերով՝ ամենահայտնի դիզայներներից մեկի կողմից:
Հարսանիքին իրենց մասնակցությունն են ունեցել ինչպես հայ, այնպես էլ ռուս էստրադայի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում ռեփեր Թիմատին, Իվանուշկի խումբը: