«Ժամը 10-ին ուշացած լսարան մտնող ուսանողը նույն դանդաղկոտությամբ կառուցելու է իր և պետության ապագան»
Advertisement 1000 x 90

«Ժամը 10-ին ուշացած լսարան մտնող ուսանողը նույն դանդաղկոտությամբ կառուցելու է իր և պետության ապագան»

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտյան ժամը 8-ին Երևանի փողոցներում գրեթե մեքենա չկա, դե մարդ` էլ չասած:

Միակ ռեսուրսը, որը բոլոր ազգերն ունեն հավասար՝ ժամանակն է: Մենք այդ ժամանակը օգտագործում ենք անարդյունավետ, որը էականորեն վնասում է նաև տնտեսության զարգացմանը:

Ամենավառ օրինակներից մեկը բուհերում դասերի սկիզբն է՝ 9:30: Առաջին հերթին հենց ուսանողը պետք է գնահատի իր ժամանակի ամեն վայրկյանը՝ ստեղծելով արժեք իր և պետության համար: Ուսանողը պետք է իր օրը սկսի ամենաուշը ժամը 8-ին՝ հասցնելով սովորել, աշխատել, հանգստանալ: Սա նաև կարևոր գործոն է պատասխանատվության և զարգացման համար՝ հետագա հաջողության հասնելու համար: Ժամը 10-ին ուշացած լսարան մտնող ուսանողը նույն դանդաղկոտությամբ կառուցելու է իր և պետության ապագան»:

Առավոտյան ժամը 8-ին Երևանի փողոցներում գրեթե մեքենա չկա, դե մարդ` էլ չասած: Միակ ռեսուրսը, որը բոլոր ազգերն ունեն…

Gepostet von Mesrop Arakelyan am Dienstag, 10. September 2019



Նման նյութեր