Քանյե Ուեսթը ռեփ պոեմ է գրել
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթը ռեփ պոեմ է գրել

Քանյե Ուեսթը ռեփ պոեմ է գրել «ՄաքԴոնալդսի» մասին, որը հայտնվել է Boys Don’t Cry ամսագրում:

Այսպես՝ Ուեսթի հերթական ստեղծագործությունը.

«ՄաքԴոնալդսի» մարդ, «ՄաքԴոնալդսի» մարդ,

Ես գիտեմ, որ կարտոֆիլ ֆրին պլաններ ունի,

Աղցանն ու լոլիկի մածուկը խոսքները  մեկ են արել,

Քանի որ կարտոֆիլ ֆրին պլաններ ունի

«ՄաքԴոնալդսի» մարդ, «ՄաքԴոնալդսի» մարդ,

Ես գիտեմ, որ կարտոֆիլ ֆրին պլաններ ունի,

Չիզբուրգերն ու կաթնային կոկտեյլները միավորվել են,

Որպեսզի խանգարեն կարտոֆիլ ֆրիի պլաններին:

Ես միշտ գիտեի, որ կարտոֆիլ ֆրին չար է, եղբայր,

Այն ախորժալի բույր ունի

Ես չեմ վստահում ուտելիքին, որն այդպես լավ է բուրում, եղբայր,

Ես չեմ վստահում նրան

Ուղղակի չեմ կարող:

«ՄաքԴոնալդսի» մարդ, «ՄաքԴոնալդսի» մարդ

«ՄաքԴոնալդս», գրողը տանի, Նրանց կարտոֆիլը լավ տեսք ունի

Ես գիտեի, որ դիետիկ կոլան նախանձում է կարտոֆիլ ֆրիին

Ես գիտեի, որ նագեթսները նախանձում են կարտոֆիլ ֆրիին

Անգամ McRib-ն է նախանձում կարտոֆիլ ֆրիին

Ես կարողացա տեսնել դա՝ նայելով նրա արհեստական մսե աչքերի մեջ,

Եվ նախանձ կար այնտեղ որոշ ժամանակ,

Բոլորը նախանձում էին կարտոֆիլ ֆրիին

Բացի մի առանձնահատուկ տղայից,

Խնձորի կարկանդակից:

maxresdefault