Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորոսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ:
Tert.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այս ակցիան անժամկետ է. « «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը հայտնի է որպես Սորոսի գրասենյակ: Տարիներ շարունակ Հայաստանում քարոզել են, որ ամենալավ քաղաքացին տրանսգենդերն է, ընդդեմ բանակի, եկեղեցու քարոզչությունը ֆինանսավորել են: Այս ակցիայի նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր աշխատում են Սորոսի գրասենյակում և վարձատրվում են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից` նպատակ ունենալով քանդել մեր պետությունը: Այս պահին արտաքին թշնամին ազատ գործունություն է ծավալում երկրի սահմանների ներսում»:
Ավելի մանրամասն՝ tert.am