
Երեկ Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ Սերենա Ուիլյամսի Serena նորաձևության ապրանքանիշի շնորհանդեսը: Ցուցադրությունից հետո ներկաներին շնորհակալություն հայտնելու համար թենիսիստուհին և դիզայները դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի հետ միասին հարթակ է բարձրացել: Այդ երեկո Սերենայի հյուրերն էին Էշլի Գրեմը, Ալեսանդրա Ամբրոսիոն` դստեր` Աննա Լուիզայի հետ և Քիմ Քարդաշյանը:
Ցուցադրությունն անց է կացվել նորաձևության աշխարհում հայտնի see now buy now ձևաչափով, երբ հաճախորդները կարող են անմիջապես գնել իրերը, որոնք նրանք տեսել են ցուցադրության ժամանակ:
https://www.instagram.com/p/B2P0aRQnd0W/?utm_source=ig_embed
Ամբողջությամբ՝ 1in.am