Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:
1. ամնիստիա – համաներում
2. բիզնեսմեն – գործարար
3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
4. դիագնոզ – 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
5. դոմինանտ – գերիշխող, իշխող, տիրապետող
6. ենոտ – ջրարջ
7. էկզեմպլյար – նմուշ
8. էֆեկտիվ – արդյունավետ
9. իլյուզիա – պատրանք
10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
11. կոնսուլտացիա – խորհրդատվություն
12. կոնֆլիկտ – հակամարտություն, բախում, ընդհարում
13. կոնֆրոնտացիա – առճակատում
14. միֆ – առասպել
15. մոնիթորինգ/մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
16. մոնումենտալ – 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
17. նյուանս – նրբերանգ
18. նոստալգիա – 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
19. պանիկա – խուճապ
20. պարկինգ/փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
21. պրոյեկտ – նախագիծ, ծրագիր
22. պրոպագանդա – քարոզչություն
23. պրովոկացիա – սադրանք
24. ջիմ – մարզասրահ
25. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
26. ստեպլեր – կարիչ
27. վիզուալ – տեսողական
28. տրանսֆորմացիա – 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
29. ցիտատ – մեջբերում
30. ֆորմալ – 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական
Լեզվի կոմիտե