Ռոնալդու. Ոսկե գնդա՞կ. ես չեմ ապրում՝ անհատական մրցանակների մասին մտածելով
Advertisement 1000 x 90

Ռոնալդու. Ոսկե գնդա՞կ. ես չեմ ապրում՝ անհատական մրցանակների մասին մտածելով

Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հերթական «Ոսկե գնդակի» հնարավոր նվաճման մասին:

«Ես միշտ ասում եմ, որ ֆուտբոլով չեմ ապրում՝ մտածելով անհատական մրցանակների մասին: Այդ ամենը թիմային խաղի արդյունք է: Չնայած՝ դա հաճելի է, չեմ ստի:

Հպարտանում եմ այն բանով, որ ներկայացնում եմ իմ հավաքականը:

Ես երջանիկ եմ ոչ միայն խփած գոլերի համար, այլ նաև այն մակարդակի համար, որն ունի մեր հավաքականը վերջին տարիներին», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Ռոնալդուն 4 գոլով աչքի ընկավ Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիտվայի հետ խաղում՝ օգնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ հաղթել 5-1 հաշվով:

Այդպիսով, 34-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշարի ընտրական փուլերում իր գոլերի քանակը հասցրեց 25-ի: Այս ցուցանիշով Ռոնալդուն գերազանցեց Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբբի Քինին, որը հավաքականում խաղալու ընթացքում Եվրոյի որակավորման փուլերում մրցակիցների դարպասը խոցել էր 23 անգամ:

armsport.am