Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը. tert.am
Advertisement 1000 x 90

Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը. tert.am

«Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին խորհրդարանում կփոխարինի Արթուր Մանուկյանը: Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ ընթացակարգին համապատասխան կստանձնի օրենսդրի մանդատը:

Նշենք, որ Մանուկյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, նաև երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան է: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Արթուր Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառներին և որակել որպես պատասխանատվությունից հրաժարվելու քայլ:

«Պատասխանատվությունը նրա համար է, որ ինչ-որ մեկը պետք է ստանձնի, ես իհարկե չեմ պատկերցնում, որ այս ամենը հեշտ է լինելու: Երբ պարզ էր, որ հեղափոխությունը եղավ, ես հասկանում էի, որ լինելու է ծայրահեղ դժվար: Եթե այն ժամանակ ենթադում էի, այսօր արդեն գիտեմ, որ ամեն քարի տակ ական կա դրված, հնարավոր չէ մեկ ոլորտին նույնիսկ ամենաթույլ ուժգնությամբ ձեռք տալ և ահավոր խնդիրներ դուրս չգան: Այդ խնդիրները մեկ օրվա չեն, դրանք տասնյակ  տարիների խնդիրներ են, բայց խնդիրն այն է նաև, որ մենք պետք է ապրենք, դրանք չենք կարող թողնել մյուս սերնդի վրա, պետք է խնդիրը վերցնենք, փորձենք լուծումներ գտնել, եթե կարողացանք՝ ուրեմն լավ, եթե ոչ, գոնե պարզ լինի, որ կա խնդիր, որի շուրջ մեր ուժերը  չհերիքեց և մյուս սերունդը կարող է լուծում գտնել,  ոչ թե բացահայտեն իրենց համար տարբեր խորություներով թաքնված ականներ, որոնցից կարելի է նաև զարհուրել, ո՞նց կարելի է այդ խնդիրները չլուծելով առաջ գնալ, ապրել երջանիկ, հարուստ ու անհոգ»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր