68 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Ջեֆ Ֆենհոլտը, Բրոդվեյի «Հիսուս Քիստոս – Գերաստղ» մյուզիքլի օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարը: Այդ մասին գրել է երաժշտի որդի Տրիստանը Facebook-ի իր Էջում:
«Երեկ հայրս՝ Ջեֆ Ֆենհոլտը, վերադարձավ տուն, որպեսզի լինի Տիրոջ հետ»,- հայտնել է նա: Ֆենհոլտը նաեւ հավելել է, որ իր հայրն, ինչպես եւ բոլոր մարդիկ, իդեալական մարդ չէր, բայց ճանաչեց Հիսուսին եւ իր կյանքը նվիրեց ծառայությանը:
Մյուզիքլում խաղացած դերը միանգամից փառք բերեց Ֆենհոլտին, սակայն դա դարձավ նրա կարիերայի գագաթնակետը:
«Հիսուս Քրիստոս – Գերաստղը» բրիտանացի կոմպոզտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ռոք-օպերան է, որն առաջին անգամ Բրոդվեյում ներկայացվել է 1971 թվականի հոկտեմբերին: Ընդամենը Ֆենհոլտը Հիոսուսի դերը Մարկ Հելինգերի թատրոնում կատարել է ավելի քան 700 անգամ: