
Մոսկվայում մահացել է արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը, փոխանցում է «Մոսկվա» գործակալությունը:
Նշվում է, որ նա մահացել է հիվանդության հետեւանքով սեպտեմբերի 11-ին իր տանը: Նա 84 տարեկան էր:
Բազազյանցը մեծ թվով գիտական աշխատություններ է գրել նկարիչների եւ պատկերասրահների, զարդարվեստի եւ ինտերիերների մասին: