Ադրբեջանում կրկին «պատերազմ են փորձում». news.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում կրկին «պատերազմ են փորձում». news.am

Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն կանցկացնի լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ՝ զորքերի տարբեր տեսակների եւ կարգերի, ռազմական միավորումների ու կազմավորումների ներգրավմամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է minval.az-ն:

Տեղեկությունների համաձայն՝ զորավարժությունների թեման է «լեռներում հակահարձակողական գործողությունների կազմակերպման եւ անցկացման հարցերի մշակումը նախազգուշական հարվածներ հասցնելու ճանապարհով՝ հակառակորդի խմբավորումների ջախջախման եւ ազատագրված տարածքներում ձեռնտու սահմաններ գրավելու նպատակով»:

Զորավարժություններին կմասնակցի զինծառայողների անձնակազմի մինչեւ 10 հազար մարդ, 100 միավորից ավելի տանկ եւ զրահատեխնիկա, 120 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ ականանետների ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչուներ:

news.am



Նման նյութեր