
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացրեք մի անձնազոհ մարդու, ով իր կյանքը նվիրում է պայքարին` կեղծիքի, ապօրինության, մսխումների, բռնության, աղքատության, ապիկարության ու գռեհկության դեմ… ու պատկերացրեք, որ էդ մարդը մի օր պարզում է, որ այդ ամենը հենց ինքն է: Ասենք մի օր արթնանա, հայելու մեջ նայի ու տեսնի, որ էս ամբողջ ժամանակ իսկական հրեշը հենց ինքն էր:
Պատկերացնո՞ւմ եք էդ ներքին մղձավանջը, էդ ապրումները, էդ գիտակցությունը, որ կյանքդ ապարդյուն ես ապրել, հետն էլ միլիոնավոր մարդկանց ճակատագրի հետ խաղացել: Կաֆկան սրա մասին լավ կգրեր: Սա իհարկե հորինվածք կլիներ, որովհետև իրական կյանքում դժվար տենց բան տեղի ունենար»:
https://www.facebook.com/adanielian/posts/10162158753895501