Չորրորդ անգամ կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը
Advertisement 1000 x 90

Չորրորդ անգամ կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը` երիտասարդներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:

Մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Ըստ նախաձեռնողների` նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Նախաձեռնողները կոչ են անում ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացիներին հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր ունենալու դեպքում մասնակցել ծրագրին և իրացնել իրենց գաղափարները: