
Այսօր Մաշտոցյան #Մատենադարան այցելեց #Ղազախստան/ի հանրապետության փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի վերջում Բերդիբեկ Սապարբաևը Մատենադարանին և #ՀայաստանիԱզգայինգրադարան/ին նվիրեց վերջին տարիներին Ղազախստանում լույս տեսած նորագույն հրատարակություններ, քննարկվեցին երկու պետությունների մշակութային և կրթական համագործակցությանը վերաբերող հարցեր: