Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Թրամփի հետ համագործակցելու որոշումը կայացնելիս քաջ գիտակցել է սպասվող «քննադատությունների» մասին, բայց չի վախենում «հեղինակազրկվելուց». tert.am
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Թրամփի հետ համագործակցելու որոշումը կայացնելիս քաջ գիտակցել է սպասվող «քննադատությունների» մասին, բայց չի վախենում «հեղինակազրկվելուց». tert.am

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քրեական արդարադատության բարեփոխումների ուղղությամբ համագործակցելու որոշումը կայացնելուց առաջ քաջ գիտակցել է իր հասցեին սպասվող «քննադատությունների» մասին, սակայն չի վախենում իր հեղինակությունը կորցնելուց:

ABC-ի եթերով հեռարձակվող The View հաղորդման շրջանակում 38-ամյա հայուհին իր կարծիքն է հայտնել իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ:

«Անշուշտ, ես հստակ գիտակցում էի (հնարավոր քննադատությունը): Բայց ինձ համար միշտ առաջնային են եղել մարդկանց խնդիրները, ոչ թե քաղաքականությունը»,- հայտնել է Քիմը և ընդգծել, որ եթե հաշվի առներ մարդկանց՝ Թրամփի մասին կարծիքները և նրան չդիմեր Ալիս Ջոնսոնի արդարացման խնդրանքով, դա նրա կողմից եսակենտրոն արարք կլիներ, քանի որ դրանով նա ցույց կտար, որ ավելի շատ մտահոգված է իր հեղինակությամբ, ոչ թե մարդկային կյանքերով:

63-ամյա Ալիս Ջոնսոնը դատապարտված է եղել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Նա մեղադրվում էր թմրանյութերի ու փողերի լվացման համար: Քիմ Քրադաշյանը, ուսումնասիրելով վերջինիս գործը, 2018 թվականի մայիսին դիմել է Թրամփին՝ նրան ազատ արձակելու խնդրանքով, ինչն ԱՄՆ նախագահը շաբաթներ անց բավարարել էր:

tert.am