Այս գիշեր Երևանում երիտասարդների միջև ինչ–ինչ հարցերի շուրջ պարզաբանումներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ատրճանակի կրակոցով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում։
Հենց փողոցի կենտրոնում երիտասարդները կանգնեցրել են մեքենաները և սկսել են վիճել։ Միջադեպի մասնակիցներից մեկի մոտ մահակ է եղել, որը, ամենայն հավանականությամբ, նա գործադրել է։ Ներկաներից մեկն էլ հանել է ատրճանակն ու կրակել, որով և դրվել է միջադեպի վերջակետը, քանի որ բոլորով հեռացել են անհայտ ուղղությամբ։
Մեր տեղեկություններով` ոստիկանությանը հայտնի է նրանց ինքնությունը։ Կատարվածի մանրամասներն իրավապահները պարզում են։