Թուրքիայի Չանքըրը շրջանում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնից տեղեկացնում են, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երեք րոպե անց:
Երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Անկարայում: