
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սևանում անցկացվող Ձկան փառատոնին: Նա նշեց՝ ոչ միայն իրենք են Սևանին շնորհակալություն հայտնում:
«Սևանը ևս մեզ շնորհակալություն է հայտնում, քանի որ այս առավոտյան կրկին 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ Սևանի ջրային պաշարներն անցյալ տարվա համեմատ 90 մլն խմ-ով ավել են:
Վարչապետը կարծում է, որ փառատոնային միջավայրը երկրում տրամադրությունը փոխում է:
«Մենք իսկապես պետք է մեր երկրի առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը նաև բացահայտեց այս փառատոնի գաղտնիքներից մեկը, որ Գեղարքունիքի մարզպետը չէր ցանկանում բացահայտել: