«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
Advertisement 1000 x 90

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում եպտեմբերի 8-ին կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։ Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարևոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են «Ժպիտների քաղաք» և «Bridge of Health» կազմակերպությունները, շատ կարևոր նշանակություն ունեն ավելի առողջ և երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է «Bridge of Health» բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաև օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։



Նման նյութեր