Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ինչպես տեղեկացավ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից, ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվի ևս 9 նման աման:

«Նշենք, որ «Recycleit» ծրագրի այս բաղադրիչը հնարավոր դարձավ «Global Credit» UCO CJSC-ի հովանավորության և Երևանի քաղաքապետարանի թույլտվության շնորհիվ:
Երևանի սիրելի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- նշված է ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում: