Ուրբաթ, սեպտեմբերի 13-ին, ամուսնացել են 37-ամյա Քսենիա Սոբչակը և 44-ամյա Կոնստանտին Բոգոմոլովը: Հարսանիքի հյուրերի թվում չկար բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, չնայած հարսն ու փեսան խնդրել էին նրան մասնակցել տոնակատարությանը:
Այս մասին պատմել է հենց ինքը՝ Մեծ թատրոնի նախկին պրիման.
«Քսենիան դիմեց ինձ՝ խնդրանքով. «Նաստյա, կարո՞ղ ես մեր հարսանիքի բացման արարողությանը «Մեռնող կարապի պարը» պարել: Այնտեղ կենդանի նվագախումբ է լինելու, դա կլինի հիանալի ներկայացում»,- «Комсомольская правда»-ի հետ կիսվել Անաստասիան:
Սկզբում շիկահեր աստղը համաձայնել է, բայց հետո սկսել է կասկածել իր որոշման մեջ: Ըստ Վոլոչկովայի, նրան ոչ միայն Քսենիան է զանգահարել, այլև նաև Կոնստանտինը:
«Ես ուզում եմ, որ դա ծիծաղելի լինի,- ինձ ասաց Կոստյան:
Տեղեկանալով, որ որոշումս ուզում եմ փոխել, նրանք բեմ ել պատրաստեցին այդ պարի համար: Բայց ես ինքս արդեն որոշել էի, որ ոչ մի տեղ չեմ գնա, քանի որ չեմ ցանկանում մասնակցել Քսենիայի PR արշավին»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը