Սեպտեմբերի 24-ին վաճառքում կհայտնվի հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Դեմի Մուրի ինքնակենսագրական գիրքը, որտեղ նա պատմում է իր ծանր մանկության, կախումների, ամուսիններ Բրյուս Վիլիսի և Էշթոն Քաթչերի հետ հարաբերությունների մասին: Այդ կապակցությամբ դերասանուհին մերկ հայտնվել է ամերիկյան Harper’s Bazaar-ի առաջին էջում:
Նշենք, որ վերջին անգամ ամսագրերի առաջին էջում դերասանուհին մերկ հայտնվել էր 30 տարի առաջ իր 2-րդ հղիության ընթացքում: «Լավ է, որ մարդիկ հիշում են այդ ֆոտոն, բայց ոչ բուն նյութը», – կատակել է դերասանուհին, հավելելով, որ երեխաներն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն են: