Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջ կյանքում փորձում են ապացուցել, որ ինքնուրույն են ու «մեծ», ինչը նրանց դրդում է զարմանալի ու խելահեղ քայլերի:
Հաճույք են ստանում իրաարձություններից, արկածներից, էքստրիմից: Նրանց հետ անընդհատ ինչ-որ բան է կատարվում: Հանգիստ, լուռ հարաբերությունները Խոյերի համար չեն: Երբեմն մտերիմներին կոնֆլիկտի են դրդում: Կիրք, էներգիա, համառություն. ահա Խոյերի տարերքը:
Առյուծ՝ իմաստուն, ինքնավստահ, բայց նաև գիշատիչ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իշխող են, ուժեղ, մարտական: Նրանց հաղթանակներ, սեր ու ճանաչում է հարկավոր:
Առյուծներին դուր է գալիս վտանգի զգացումը, որն ապրում են՝ անդունդի եզրին քայլելով. դա հետաքրքրություն է առաջացնում կյանքի հանդեպ: Ընտրում են ուժեղ, կրքոտ զուգընկերոջ:
Աղեղնավոր: Ազատ են, արկածներ են որոնում: Անտեսանելի ուժն Աղեղնավորներին ստիպում է առաջ շարժվել՝ թույլ չտալով նույն տեղում մնալ, ստիպելով ավելիին ձգտել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որոշ չափով փոխվում են 40 տարեկանից հետո՝ ճանաչելով աշխարհն ու ընտանիք կազմելով: Բայց ազատության ձգտումն ամբողջ կյանքում ուղեկցում է նրանց:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը