
Analitik.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ ԱԱԾ պետ նշանակել իր վաղեմի ընկերոջը՝ Վահե Ղազարյանին, ով այժմ զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ Վահե Ղազարյանն ապրիլյան հայտնի դեպքերից հետո՝ 2019-ի մայիսի 22-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից միանգամից նշանակվեց վերոնշյալ բարձր պաշտոնին:
Ի դեպ, շրջանառվում է նաև Արշակ Կարապետյանի անունը: