Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ
Advertisement 1000 x 90

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ  վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:

Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:

Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից.  նա  պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0),  թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1):