Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում. armeniasputnik.am

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերն աննախադեպ ծավալի ռազմավարական զորավարժություն կանցկացնեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ամեն տարի ԶՈՒ–ն անցկացնում է լայնածավալ հրամանատարամասշտաբային զորավարժություններ, որտեղ ներգրավվում է նաև պահեստազորը։ Տարեցտարի ներգրավվածության առումով փորձում ենք ավելի կատարելագործել զորավարժությունները»,–ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նման ծավալի զորավարժություններ չենք ունեցել դեռ` Հովհաննիսյանը պատասխանեց` «Այո, ինչ–որ առումով՝ չենք ունեցել»։

Նա հայտնեց նաև, որ զորավարժությունները չեն լինելու մեկ տեղում, այլ ամբողջ ՀՀ տարածքում են տեղի ունենալու։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` զորավարժությունների ժամանակ պաշտպանական եզակի միջոցառում է սպասվում, որին ներգրավված կլինի ողջ երկիրը։

armeniasputnik.am



Նման նյութեր