Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ վարչապետի որդին զորամասում լինելու փոխարեն Երևանում զբոսնում է քրոջ՝ Մարիամ Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
https://www.facebook.com/samsonyan.narek/videos/2625044607558681/?epa=SEARCH_BOX
«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»:







