«Նիկոլ Փաշինյանի դուստրը զբոսնում էր թիկնազորով, տեսանկարահանեցի. հիմա ոստիկանությունը, որ Փաշինյանի պոլի շորն է, գալիս է մեքենաս զննելու». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանի դուստրը զբոսնում էր թիկնազորով, տեսանկարահանեցի. հիմա ոստիկանությունը, որ Փաշինյանի պոլի շորն է, գալիս է մեքենաս զննելու». Նարեկ Սամսոնյան

Ոստիկանությունն այսօր ցանկացել է խուզարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ավտոմեքենան այն բանի համար, որ նա նկարահանել է ոստիկանության ուղեկցությամբ քաղաքով զբոսնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը։

«Հրազդան հյուրանոցի մոտից իմ մեքենայով դուրս էի գալիս, երբ ականատես եղա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դուստրը ընկերոջ կամ բանակային որդու Աշոտի հետ, կամ մի տղայի հետ թիկնազորով քայլում։ Ես առանց վարանելու նկարել եմ: Թիկնազորից մոտեցան նայեցին ինձ, երևի ճանաչեցին, հետ գնացին։ Հասա տուն, աներոջս անունով է մեքենան… զանգահարում է ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, ուզումա հանդիպի և հիմա գալիս են իմ մեքենան զննելու: Զենքս ավտոմեքենայի մեջ է, օրինական փաստաթղթերը մոտս են։ Հրաժարվելու եմ թույլ տալ մեքենանս զննել, քանի որ ոստիկանությունը այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանի պոլի շորն է և տեսանկարահանման համար գալիս են մեքենաս զննելու: Ես երբ ուզեմ ինչպես ուզեմ հանրային վայրերում նկարահանելու եմ իրենց, որոնք հարկատուների հաշվին զբոսնում են փողոցում։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ղեկավարի դուստր, փողոցում զբոսնելիս, ոստիկանների ուղեկցությամբ լինի», – Facebook-ի իր էջում գրել է Սամսոնյանը։

Նա նաև տեսանյութ է տեղադրել իր և ոստիկանության ներկայացուցչի հեռախոսազրույցից։

https://www.facebook.com/samsonyan.narek/videos/2625044607558681/

https://www.facebook.com/adekvadism/videos/1300508686793803/UzpfSTEwMDAwMTU5NTAyNTY0MDozMDYwNjExMjk0OTk0MTQ6MTA6MDoxNTY5OTEzMTk5OjYyMTgxMDA4NDQ1OTE4ODgwNzk/



Նման նյութեր