«Արթուր Վանեցյանը միակն էր գործող իշխանության մեջ, ով ուներ Նիկոլ Փաշինյանի անվան հետ չփոխկապակցված բարձր վարկանիշ»
Advertisement 1000 x 90

«Արթուր Վանեցյանը միակն էր գործող իշխանության մեջ, ով ուներ Նիկոլ Փաշինյանի անվան հետ չփոխկապակցված բարձր վարկանիշ»

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք անկեղծ լինենք։ Արթուր Վանեցյանը միակն էր գործող իշխանության մեջ, ով ուներ Նիկոլ Փաշինյանի անվան հետ չփոխկապակցված բարձր վարկանիշ։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բարձր, իսկ վստահությունը շեշտակի ընկնում է, Արթուր Վանեցյանի դեպքում բարձր վարկանիշն ուղեկցվում էր հանրային ու ներիշխանական վստահության բարձր մակարդակով։

Ու նրա հրաժարականն ու ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար։

Հ.Գ. Եկեք անտեսենք Նիկոլ Փաշինյանի փաստարկն առ այն, որ Արթուր Վանեցյանը պետք է «Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու վրա աշխատի` շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»։

Մի երկիր, որտեղ տնտեսությունը գնալով ընկղմվում է ճահիճը, ֆիզիկական վտանգների սուրը ճոճանակի պես տատանվում է Թուրքիայից Ադրբեջան, ատոմակայանից երկրաշարժ, աշխարհի հետ կոմունիկացիան վտանգված է նույնիսկ Վրաստանում իր բակում կարտոշկա ցանող տատիկի գործողություններից, այլադավան ու այլալեզու զանգվածային դեմոգրաֆիական ճնշում է մի քանի կողմերից, ֆուտբոլի հավաքականի հաջողությունները ազգային ու պետական կարևոր խնդիր պատկերացնող վարչապետն արդեն իսկ ազգային սպառնալիք է ու սպայի պատիվ ունեցողն այլ վարքագիծ դրսևորել չի կարող»։



Նման նյութեր