«Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…» vnews.am
Advertisement 1000 x 90

«Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…» vnews.am

Երբ ես 18 տարեկան էի… ես ուղղակի 18 տարեկան էի:

Նոր Հայաստանը… հնարավոր դարձավ շնորհիվ մարդկանց հավատամքի, համոզմունքի և խորապես գիտակցման առ այն, որ գիտակցված իրավունքն է ծնում ուժ:

Անհնարին թվացող ամեն բան… հնարավոր է:

Ու գիտեք… այնպես չէ, որ ես բացարձակ ճշմարտություններ եմ ասում:

Քաղաքականությունը նման է… մի խաղի, որտեղ ուրիշների պարտադրած կանոններով խաղ խաղացողը պարտվողն է, իսկ խաղի սեփական կանոնները պարտադրողը հաղթողն է:

Նավակ ճոճելը… անելիք է, որպեսզի նավապետերը չշեղվեն ճշմարիտ ուղղությունից:

Եվ համարձակությունը երբեմն լինում է… իրողությունը շրջելու միակ միջոցը:

Բայևայնպես… պետք է միշտ փորձել մնալ սառնասիրտ, զգոն և խելամիտ:

Մեր իրական թշնամին… մեր մտածելակերպը և աշխարհահայացքը կաշկանդող կարծրատիպերի բազմազանությունն է:

Ջրի կաթիլը քար է ծակում, իսկ փոթորիկները… շատ ավելի լուրջ հնարավորություններ են բացում:

Թավշյա Հեղափոխությունը հնարավոր եղավ այն պատճարով… որ արդարությունը հաստատելու այլևս ոչ մի ճանապարհ չէր մնացել:

Երկրի հակառակ կողմից… էր ժամանակին Նիկոլը մեզ ազատության ու արդարության շունչը փոխանցում՝ մեր մեջ փոփոխությունների հույսը վառ պահելով:

Ճիշտ ընտրված բառերը կարող են… անկեղծ չլինել:

Իսկ սերը… այնքան ուժեղ զգացմունք է, որ կարող է անգամ ոչնչացնել քեզ:

Կանայք կարող են մի բան, որ տղամարդիկ չեն կարողանում… և յուրաքանչյուր մարդ կարող է անել այնպիսի բան, որ մյուսը չկարողանա՝ անկախ իր սեռից:

Իսկ ես երևի այդպես էլ չկարողանամ սովորել… վերջնականապես գրագետ գրել մայրենիով: 

Թեպետ… ամենօրյա ռեժիմով ձգտում եմ:

Դուխով լինելը… բարդ բան չէ, եթե գիտակցում ես քո մարդկային իրական ներուժը:

Եվ այնուամենայնիվ դուխով լինելը… ամեն մեկի բան չէ:

Ինքնակրթությունը… զարգանալու և առաջադիմելու հիմնական կարևոր տարբերակն է:

Այսօր երիտասարդները պետք է… գիտակցեն իրենց հսկայական հնարավորությունը` տերը լինելու իրավիճակին և իրողություններին:

Հայաստանի Հանրապետության հպա’րտ քաղաքացիներ… պետք է արձանագրեք, երբ դուք, որպես Ժողովուրդ, միասնական եք, չկա այնպիսի ուժ, որը չի ընկրկի ձեր առջև:

Վաղվա Հայաստանը լինելու է… այսօրվա Ազատ ու Երջանիկ Հայաստանից ավելի Ազատ և Երջանիկ:

Իսկ վաղվա ես… լինելու եմ շատ ավելի ուժեղ, քան այսօր:

Երբեմն ուզում եմ ամեն բան գրողի ծոցն ուղարկել… որովհետև շատ դեպքերում մնում եմ չհասկացված:

Բայց… չես ուղարկում, որովհետև եթե դու չանես այն, ինչ պիտի անես, ոչ մեկ չի անի քո փոխարեն:

Կուզեի բոլորը միշտ հիշեն… ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Ամենադժվար բանը Հայաստանում… բոլորին թվացող ամենադժվար և անհնարին բանը՝ Իշխանափոխությունը, արդեն իսկ եղել է:

Ինչևէ… դեռ այնուամենայնիվ ամեն ինչ առջևում է:

Մարդն ամեն օր ստանում է հնարավորություններ… բայց միշտ չէ, որ օգտագործում է դրանք:

Սակայն կան բաներ… որոնց իմաստը հասկանում ես շատ ավելի հետո:

Կուզեի էլ ոչ ոք… երբեք, որևէ պարագայում իրեն չերևակայեր այն, ինչ ինքը ի սկզբանե չի եղել:

Գիտե՞ք ինչ… ամեն ինչ լավ է լինելու:

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ, ես… նավակ Ճոճողն եմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

vnews.am



Նման նյութեր