
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հիմա երկու կարևոր հարցեր են հետաքրքրում
1. 2018-ի հեղափոխական ժողովուրդը ե՞րբ է գնալու Սերժի դուռն ու ներողություն խնդրելով՝ փորձի համոզել, որ գա երկիրը կարգի բերի:
Կարեն Դեմիրճյանի դուռը գնացին, օրինակ, նրան մերժելուց տաս տարի հետո:
Տեր-Պետրոսյանի դուռն էլ գնացին նրան մերժելուց տաս տարի հետո:
Կդիմանա՞ն այս անգամ տասը տարի:
2. Սերժը Կարեն Դեմիրճյանի ու Տեր-Պետրոսյանի նման մի կողմ կդնի՞ նեղացածությունը, թե կասի՝ ա նու..
Հ.Գ. «Մենք երբեք նրան չեն խնդրի» տիպի պատասխանները չեն ընդունվում, քանի որ երկու անգամ տեսել եմ, թե նման խրոխտ կանչերից հետո ինչպես է բազմաբյուր հանրահավաքը «Կարեն, Կարեն» կամ «Լևոն, Լևոն» կանչել:
Ճիշտ պատասխանողին կսպասվի մրցանակ»:
https://www.facebook.com/a.pepanyan/posts/10220509164423058