
Թայլանդական Պատտայա քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020 խաղերի համար:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը մասնակցում են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Տղամարդկանց ընտրանին Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ կմրցի այսպիսի կազմով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ):
Ծանրամարտի հավաքականներն աշխարհի առաջնությանը նախապատրաստվել են Ուկրաինայում: