Ելենա Շուվաևայի ֆեյսբուքյան էջից. «190 տարի առաջ, սեպտեմբերին, նրա համար շատ ավելի բարդ է եղել հաղթահարել Արարատի գագաթը, որովհետև նա առաջինն է եղել: 190 տարի առաջ, սեպտեմբերին, նրա համար Արարատի գագաթին ավելի ցուրտ է եղել, նա մեզ պես հատուկ հագուստ չի ունեցել: Այդ ժամանակ նրա բեռն առավել ծանր է եղել, քան մեր ուսապարկերը, քանի որ Սրբազան լեռան գագաթին խաչ էր բարձրացնում: Իսկ հետո… հետո նրան լեռն է կանչել, կանչել է և տարել…
Այս տարվա մեր վերելքը նվիրված էր Խաչատուր Աբովյանին»: