Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը կներկայացնի «105 ռոյալ» մեգանախագիծը: «Մենք առաքելությունն է պայքարել, որ աշխարհում այլևս երբեք չլինի ցեղասպանության որևէ դրսևորում»: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը:
«2020 թվականի ապրիլի 24-ին հնչելու են ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, կնվագեն 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչև մեր օրեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախագծի հեղինակի` կարելի է այս ծրագրով լուծել նաև սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներում ռոյալների բացակայության խնդիրը:
«Ապրիլի 25-ին այդ ռոյալներից յուրաքանչյուրը մեր առաջարկով և բարերարների համաձայնությամբ կնվիրվի Հայաստանի տարբեր քաղաքների ու հատկապես սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին, որպեսզի նոր տաղանդներն ապահովվեն մեր մշակութային շարունակությունը»,-ասաց Հովհաննիսյանը:
Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանը համոզված է, որ երաժիշտների պակաս նախագիծը չի ունենա:
«Մենք ունենք փայլուն դաշնակահարների մի մեծ բանակ, որոնք կարող են ամբողջ աշխարհին պատվով ներկայացնել մեր մշակույթն ու երաժշտությունը»,- ասաց Հակոբյանը:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am