Մկրտիչ Արզումանյանը՝ կրկին հումորային ժանրում. ո՞վ է Մամիկոնը՝ «SaveՄիլիոնի» գլխավոր հերոսը
Advertisement 1000 x 90

Մկրտիչ Արզումանյանը՝ կրկին հումորային ժանրում. ո՞վ է Մամիկոնը՝ «SaveՄիլիոնի» գլխավոր հերոսը

NEWS.am STYLE-ը ներկայացմանն ընդառաջ Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցել է նոր դերի մասին եւ ոչ միայն:

– Մկրտիչ, նկատեցի, որ մեկ տարի շարունակ` «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումը պահանջարկ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Միացյալ Նահանգներում, այնպես որ՝ մինչ օրս այն խաղում եք. ինչպե՞ս ստացվեց մի ներկայացումից անցումը` նոր աշխատանքին:

– «Հյուսիսային պողոտայի բանտարկյալ»-ն իմ ամենասիրելի ու ինձ հարազատ դարձած ներկայացումներից է, որի համար մեծ ջանք ու եռանդ ենք թափել բոլորս: Ինձ համար շատ տխուր կլիներ, եթե մենք դադարեինք խաղալ այդ սիրելի ներայացումը: Այն շարունակելու ենք խաղալ, պարզապես, այն ապրելու է մեկ այլ թատրոնում. դրա մասին ավելի ուշ կհայտնենք: Իսկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում շուտով կխաղանք մեր նոր՝ «#SaveՄիլիոն» ներկայացումը, որին կատարած անցումը ստացվեց շատ հետաքրքիր: Ինչպես նախորդ ներկայացման, այս դեպքում եւս շատ լավ թիմ է հավաքվել: Շատ կարեւոր է, երբ աշխատում ես պայծառ ու լուսավոր մարդկանց հետ, որոնք սիրում են իրենց գործն ու հարգում դիմացինի կարծիքն ու աշխատանքը: Ես առաջնային կարեւորում եմ մարդկային որակները:

«#SaveՄիլիոն»-ը այլ ոճի ներկայացում է, այն երգիծական ժանրում է ի տարբերություն «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացմանը, որը տրագիկոմեդիա էր: Նոր ներկայացումը հանդիսատեսին մինչեւ վերջին վայրկյանը լարվածության մեջ կպահի:

– «#SaveՄիլիոն» ներկայացման շրջանակում, եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք աշխատում ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ: Ինչպե՞ս ընդունեցիք գլխավոր դերի առաջարկը, ինչպե՞ս միանգամց առաջացավ այդ վստահությունը:

– Մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ եմ ընդունել առաջարկը: Նորայի հետ աշխատում եմ առաջին անգամ, բայց վստահ եմ՝ միասին դեռ բազմաթիվ նախագծեր կիրագործենք: Նա շատ նրբազգաց է, շատ լավ գիտի իր գործը, շատ ճիշտ խնդիրներ է տալիս դերասանին, ինչը շատ կարեւոր է այս գործում: Անընդհատ աշխատում է, անտդնհատ նոր բան է հնարում: Ուրախ եմ, քանի որ մեր համագործակցությունը ստացվեց, հուսով եմ՝ այն շարունակական կլինի:

Ավելի մանրամասն՝ news.am



Նման նյութեր