Սեուլում բազմահազարանոց ամբոխը պահանջում է նախագահի հրաժարականը
Advertisement 1000 x 90

Սեուլում բազմահազարանոց ամբոխը պահանջում է նախագահի հրաժարականը

Հազարավոր մարդիկ նոյեմբերի 19-ին հավաքվել են Սեուլի կենտրոնական հրապարակում` պահանջելով Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարականը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ցույցի կազմակերպիչները հայտնում են, որ բո ղոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 260 հազարի և որ այդ թիվը կարող է հասնել կես միլիոնի:

Քաղաքի կենտրոն են բերվել նաև ոստիկանական մեծ ուժեր, քանի որ ակնկալվում է նաև նախագահ Փակ Կըն Հյեի կողմնակիցների հինգ հազարանոց ցույցը:

Հակակառավարական ցույցի մասնակցում են հարավկորեական միությունների, ուսանողական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչներ, որոնցից շատերը բողոքի են եկել երեխաների հետ: Սա մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ լայնամասշտաբ ցույցն է Սեուլում` նախագահի հրաժարականի պահանջով:

Նախագահ Փակ Կըն Հյեի աջակցության մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշի վրա է և կազմում է 5 տոկոս: Նրա գործունեությունից դժգոհ քաղաքացիները կազմում են բնակչության 90 տոկոսը:

Հարավային Կորեայի նախագահին կասկածում են նրանում, որ նա թույլ է տվել իր ընկերուհուն` Չխվե Սուն Սիլին միջամտել պետական գործերին, փոխանցել է նրան գաղտնի փաստաթղթեր, այդ թվում` իր ելույթների տեքստերը, թույլ է տվել փոփոխություններ մտցնել դրանում` այդպիսով ազդելով երկրի քաղաքականության և տնտեսության վրա: Նոյեմբերի 3-ին Սեուլի շրջանային դատարանը նրան ձերբակալելու որոշում է ընդունել: Չխվե Սուն Սիլը մեղադրվում է, որ իր ազդեցությունն օգտագործելով ստիպել է խոշոր հարավկորեական խմբերին բազմամիլիոնանոց հանգանակություններ անել իր հետ կապ ունեցող ֆոնդերում:



Նման նյութեր