
Ռուսաստանի բնակիչների գրեթե երեք քառորդն (72 տոկոսը) գտնում Է, որ երկրի իշխանությունները պետք Է սահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների հոսքը, որոնք ՌԴ են ժամանում վաստակելու համար: Այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոն»-ի անցկացրած հարցման տվյալները:
Սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն, հակառակ տեսակետն ունի միայն յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (հարցման մասնակիցների 9 տոկոսը) այն դեպքում, երբ հարցվածների 15 տոկոսն անտարբեր Է իշխանությունների միգրացիոն քաղաքականության նկատմամբ: Հարցման արդյունքները ցույց են տալիս այն քաղաքացիների տեսակարար կշռի աճը, որոնք չեն ողջունում օտարերկրյա աշխատանքային ուժի ներհոսքը: Այսպես, 2017 թվականի հուլիսին այդ կարծիքին Էր ռուսաստանցիների 58 տոկոսը, մեկ տարի անց նրանց թվաքանակը հասել Է 67 տոկոսի: Համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2019 թվականի օգոստոսի 22-28-ը: Դրան մասնակցել Է 18 եւ ավելի բարձր տարիքի 1608 քաղաքացի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: