
ԱՄՆ-ի Բենդ քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչը երկու անգամ բուժվել Է քաղցկեղից և վիճակախաղով խոշոր ջեքփոթ շահել: Այդ մասին հայտնել Է The New York Post թերթը:
Սթյու Մակդոնալդն ամեն շաբաթ Megabucks վիճակախաղի տոմս Է գնել: Նրա խոսքով՝ ամեն անգամ կինը՝ Կլաուդիան, քաջալերել Է իրեն և ասել. «Դե, շահող տոմս ստացի՛ր»: Սեպտեմբերի 7-ին Մակդոնալդը հերթական անգամ վիճակախաղի տոմս Է ձեռք բերել, սակայն Կլաուդիան մոռացել Է հաջողություն մաղթել ամուսնուն: Հեց այդ ժամանակ Էլ տղամարդը հաղթող Է դարձել. նա 4,6 միլիոն դոլար Է շահել: «Ի՜նչ հաջողակն եմ ես: Երկու անգամ հաղթահարեցի քաղցկեղը, իսկ այժմ ա՛յս հաղթանակը: Ցնցո՜ղ Է»,- ընդգծել Է ամերիկացին: Նա որոշել Է միանգամից վերցնել դրամական շահումը և հարկերը վճարելուց հետո ստացել Է 1,5 միլիոն դոլար: