Սեբու Սիմոնյան. «Capital Cities-ին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին»
Advertisement 1000 x 90

Սեբու Սիմոնյան. «Capital Cities-ին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին»

Ամերիկահայ հայտնի երգիչ Սեբու Սիմոնյանը հուզված ու անհամբեր է Capital Cities բենդի` Գյումրիում եւ Երեւանում սպասվող առաջիկա համերգների համար:

«Ես սիրում եմ իմ ժողովրդին եւ ուզում եմ տպավորել նրանց»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ երգիչը:

Մեզ հրավիրել են երգելու Անկախության օրվա առթիվ Գյումրիում կազմակերպված միջոցառմանը: Այն կազմակերպվել է կառավարության շնորհիվ: Ես ծափահարում եմ այդ նախաձեռնությանը, որի նպատակն է նպաստել Գյումրու տնտեսական զարգացմանը եւ զարկ տալ տուրիզմին»,-հավելում է երգիչը` նշելով, որ խմբի բոլոր անդամները մեծ անհամբերությամբ են սպասում հայաստանյան համերգներին.

«Ռայանը շատ ոգեւորված է: Թե նրան, թե խմբի մյուս անդամներին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին: Չեմ համբերում, թե երբ եմ նրանց ցույց տալու Երեւանը, Գյումրին, մեր մշակույթը, ուտեստները, արվեստը, գիշերային կյանքն ու մարդկանց»:

Ամբողջությամբ՝ style. news.am



Նման նյութեր