
Բելառուսն ու Ուկրաինան կծաղկեն, երբ միանան Ռուսաստանին և դառնան մեկ պետություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։
Նա սկսել է Բելառուսից՝ պնդելով, որ վաղուց ժամանակն է, որ այն միավորվի Ռուսաստանի հետ։ Սկզբից, ըստ Ժիրինովսկու, անհրաժեշտ է միավորել մաքսային ծառայությունները, հարկային տարիֆները, ապա օգտագործել միասնական դրամ՝ ռուսական ռուբլի։ Եվ այդ դեպքում, ըստ Ժիրինովսկու, «Բելառուսը կծաղկի… նույնը՝ Ուկրաինան»։
Ապա նա անդրադարձել է լեզվի խնդրին ու ասել՝ որտեղ ուզեն, տեղական լեզվով կխոսեն, բայց ռուսերենը ընդհանուր կլինի, և այլն։